Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Լցոնած սմբուկ: Տեղադրող` Լուսինե | Ավելացման ամսաթիվ` 13 Aug 2011
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

5 հատ միջին չափի սմբուկ
450 գր շամպինիոն
5 հատ պղպեղ ցանկալի է կարմիր
4 գլուխ սոխ
3 պճեղ սխտոր
5 հատ լոլիկ առանց կլեպի
Աղ,պղպեղ,կանաչի:

Պատրաստման եղանակները

Սմբուկի միջուկը դանակի ծայրով զգուշությամբ հանել, մանր կտրտել: Նույն ձևով կտրտել նաև պղպեղը, լոլիկը և սոխը:
Պատրաստել սոխառած, ավելացնել պղպեղը, թողնել 4 րոպե, ապա լցնել սմբուկի միջուկը, 7 րոպե տապակել, ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և վերջում` մանր կտրատած կանաչին, սխտորը:
Սունկն առանձին տապակել 8-10 րոպե, խառնել իրար:
Սմբուկները լցոնել, դնել ջեռոցում և եփել 10 րոպե:
Բարի ախորժակ...

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Լցոնած սմբուկ Լցոնած սմբուկ Լցոնած սմբուկ
Այցելուների արձագանքները (1):

Շատ համեղ է... բայց լցոնելիքը շատ է լինում 3 անգամ Թողել է Վարդուհի-ը (30 Aug 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.44/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (25 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կարտոֆիլով և Սնկով Նապալիոն Լեհական Նախուտեստ Նախուտեստ Կրեյկերով և Կարմիր Խավիարով Կեքսով դեսերտ Կակաչներ

- Այս ռեցեպտը նայել են - 006882

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!