Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Կարտոֆիլով և Սնկով Նապալիոն: Տեղադրող` Աննա Ղարագյոզյան | Ավելացման ամսաթիվ` 25 Aug 2010
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

400 գր շերտավոր խմոր
4-5 հատկարտոֆիլ
150 մլ կաթ
1 գլուխ սոխ
500 գր շամպինյոն
100 գր պինդ պանիր
1 կապ կանաչ սոխ
բուսական յուղ
համեմունքներ
աղ

Պատրաստման եղանակները

Սունկը կտրատել, գլուխ սոխը ևս մանր կտրատել: Թավայի մեջ բուսական յուղ լցնել, տաքացնել, մեջը լցնել սոխը, տապակել մինչև ոսկեգունելը, ապա ավելացնել սունկը և տապակել այնքան, մինչև ողջ հեղուկը գոլորշիանա:
Կարտոֆիլը եփել: Կաթը տաքացնել, մեջը լցնել համեմունքներ կարտոֆիլի համար (պատրաստի վաճառվում են գրեթե բոլոր խանութներում), զանգվածը լցնել կարտոֆիլի վրա և պատրաստել խյուս:
Կարտոֆիլի խյուսն ու տապակած սունկը խառնել, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ:
Շերտավոր խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը գրտնակով բացել ու թխել:
Ձևաթավայի վրա փռել թխված շերտերից մեկը, վրան լցնել խճողակի 1/3մասը, քերած պանիր շաղ տալ, ապա փռել մյուս շերտը, կրկին խճողակ ու պանիր լցնել, նույնը կրկնել նաև հաջորդ շերտի համար, ապա` ծածկել խմորի վերջին շերտով: Երեսին մի փոքր մայոնեզ քսել, կրկին քերած պանիր շաղ տալ և մոտ 10 րոպե թողնել տաք ջեռոցում, մինչև վարդագունի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կարտոֆիլով և Սնկով Նապալիոն
Այցելուների արձագանքները (1):

շատ լավն էր....... ինքս պատրաստեցի, հրաշալի բան ստացվեց........... շնորհակալություն....... Թողել է Շուշան-ը (9 Oct 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.60/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.6/5 (25 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Նախուտեստ Սիրամարգի Պոչ Սնկով, ձվով տորթ Լավաշը պանրով և կանաչեղենով Լեհական Նախուտեստ Շաուրմա

- Այս ռեցեպտը նայել են - 005530

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!