Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Հավի ժյուլյեն Փափուկ Հացի Մեջ: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 27 Jan 2011
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

8 պատրաստի բուլկիներ
1կգ հավ
300գ. պանիր
շամպինիոն
ձու
100գ. սերուցք
սոխ
2ճ. գդ. ալյուր
2բաժակ կաթ
աղ

Պատրաստման եղանակները

Բուլկիների վերևի մասը կտրել, դնել մի կողմ, մեջից հանել փափուկ մասը: Միսը կտրատել, տապակել սոխի և սնկի հետ: Պատրաստել սոուս` խառնելով սերուցքը, կաթը, աղը և ալյուրը, շոգեխաշել: Բուլկիները լցնել պատրաստի զանգվածով, ավելացնել սոուսը, վրան պանիր շաղ տալ և թխել` փակելով հացի վերևի մասերով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Հավի ժյուլյեն Փափուկ Հացի Մեջ
Այցելուների արձագանքները (2):

Ես մի բան էլ կասեի, կարելի է ուղղակի տոլմացու լոլիկի նման, թեյի գդալով փորել միջուկը, հանել հացից: Թողել է Նարինե -ը (11 Feb 2011) օրը

Ուղղակի սքանչելի է, ոնց մտքովս չէր անցել, քանի տարեկան եք, եթե գաղտնիք չէ? Թողել է Նարինե-ը (11 Feb 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.19/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (26 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Լեհական Նախուտեստ Լցոնած սմբուկ Լցոնած Լոլիկ Բատոն Հացը Պանրով և Սխտորով Օկռոշկա

- Այս ռեցեպտը նայել են - 004430

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!