Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Նախուտեստ Սիրամարգի Պոչ: Տեղադրող` Նարինե | Ավելացման ամսաթիվ` 5 Dec 2013
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

300գր սմբուկ
200գր ոչ շատ մեծ վարունգ
150գր ոչ շատ մեծ լոլիկ
150գր․ պանիր
2 պճեղ սխտոր
ձեթ
զեյթուն
ալյուր
մայոնեզ
աղ։

Պատրաստման եղանակները

Սմբուկը լվանալ, կլոր-կլոր կտրատել, աղ անել և այդպես թողնել 15 րոպե, ապա լվանալ և դնել անձեռոցիկին, որպեզի ջուրը ցամաքի։ Այնուհետև շատ քիչ աղ անել, սմբուկները թաթախել երկու կողմերից ալյուրի մեջ և տապակել նախորոք լավ տաքացված թավայի մեջ ձեթով։
Պանիրը քերիչով անցկացնել, ապա վրան ավելացնել շատ քիչ մայոնեզ և ճզմած սխտոր։ Զանգվածը լավ խառնել։
Լոլիկը, վարունգը և անկորիզ զեյթունը կլոր-կլոր կտրատել։
Տապակած սմբուկների վրա դնել պանրի խառնուրդը, ապա լոլիկը, վարունգը և զեյթունը։
Նախուտեստները շարել մեծ մատուցվող ափսեի մեջ, ինչպես պատկերված է նկարում։

Եվ ահա Ձեր Սիրամագի Պեչը պատրաստ է։ ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ։

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Նախուտեստ Սիրամարգի Պոչ
Այցելուների արձագանքները (1):

Տեսքը շատ գեղեցիկ է և շատ համեղ է ստացվում։ Թողել է Նարե-ը (18 Nov 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.91/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.9/5 (57 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Լոլիկ պանիրով Լավաշը պանրով և կանաչեղենով Շպռոտով նախուտեստ Սմբուկով Տորթ Ամանորյա Նախուտեստ Լավաշով և Կարմիր Ձկով

- Այս ռեցեպտը նայել են - 009537

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!