Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Պանրով և ընկույզով լցոնած շամպինիոններ: Տեղադրող` ANI BEST | Ավելացման ամսաթիվ` 7 Apr 2011
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

6 չափաբաժնի համար

12 մեծ շամպինիոն
125գ պանիր` պղպեղով
1 բաժակ ընկույզ
2 պճեղ սխտոր
2 ճյուղ մաղադանոս
2 ճյուղ թարխուն
4ճ/գ 9% յուղայնությամբ սերուցք
մի պտղունց մշկընկույզ
1.5ճ/գ բուսայուղ
աղ,պղպեղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակները

1. Շամպինիոնները լվանալ, չորացնել: Ոտիկները գլխիկներից առանձնացնել, կեղևահան անել: Գլխիկները մի կողմ դնել, իսկ ոտիկները կտրտել: Սխտորը մաքրել, կտրտել, մաղադանոսը և թարխունը լվանալ և մանր կտրտել:
2. Չոր թավան տաքացնել, ընկույզները բովել 4 րոպե` անընդհատ խառնելով: Վերցնել կրակից, թողնել հովանա, ապա կտրտել:
3. Թավայի մեջ տաքացնել բուսայուղը և շամպինիոնները տարբեր կողմերից տապակել: Թողնել հովանա:
4. Պանիրը կտրտել ոչ մեծ խորանարդիկների պես:
5. Թասիկի մեջ խառնել պանիրը, ընկույզը, սխտորը, կտրտած կանաչին, կտրտած սունկը, ավելացնել սերուցքը: Համեմել մշկընկույզով, աղով ու պղպեղով, խառնել:
6. Շամպինիոնների գլխիկները լցոնել և տեղավորել նախապես 200 աստիճան տաքացած ջեռոցում, թողնել 7 րոպե: Կարող եք մատուցել և որպես տաք, և որպես սառը ուտեստ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Պանրով և ընկույզով լցոնած շամպինիոններ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.20/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (20 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բլինչիկ Սնկով և Հավի Մսով Օկռոշկա Հավի Փափկամսով և Լավաշով Ուտեստ Ռուլետներ վիտչինայով Լեհական Նախուտեստ

- Այս ռեցեպտը նայել են - 003038

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!