Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Պասուց տոլմա խաղողի թփով: Տեղադրող` Արփի | Ավելացման ամսաթիվ` 30 Dec 2010
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

1. խաղողի թուփ
2. բրինձ 1,5 բաճակ
3. 2 գլուխ սոխ
4. մի քիչ սամիթ կամ համեմ
5. արևածաղկի ձեթ 1-1.5 բաժակ
6. մանր անկորիզ չամիչ՝ մոտ 3/4 բաժակ
7. կարմիր սալորաչիր՝ մոտ կես բաժակ
8. աղ, ջուր

Պատրաստման եղանակները

Բրինձը խաշում ենք աղ արած ջրում 1:2 հարաբերությամբ, բայց այնքան, որ կիսաեփ լինի:
Սոխը մանր կտրատում ենք ու ձեթի մեջ տապակում: Կանաչին լվում ու կտրատում ենք, չամիչը՝ մաքրում ու լվում:
Թասի մեջ այս ամենը լավ խառնում ենք՝ ավելացնելուվ մի փոքր սոխառածի ձեթից:

Սկսում ենք այց ֆարշը փաթաթել թփի մեջ՝ երկարուկ, բայց ոչ շատ ձիգ: Պատրաստի տոլմաները խիտ շարում ենք պղնձի մեջ: Ամեն շերտը դասավորելուց հետո արանքները մտցնում ենք մեծ-մեծ կտրտված սալորաչիրը:
Վերջում մի ափսե ենք դնում տոլմաների վրա, լցնում ենք 1-2 բաժակ ջուր ու դնում կրակին:
Երբ միջի ջուրը սկսում է եռալ, պղնձ մեջ ավելացնում ենք սոխառածի ձեթից՝ մոտ մի սուրճի բաժակի չափով: Թողնում ենք ևս 10-15 րոպե ու անջատում: Թողնում, որ սառի:
Մատուցվում է սառը վիճակում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Պասուց տոլմա խաղողի թփով Պասուց տոլմա խաղողի թփով
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.00/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.0/5 (13 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Նախուտեստ Ձվե Քաոս Սմբուկը ընկույզով Կեքսով դեսերտ Օմլետ Ծովախեցգետնի ձողիկներով ռաֆաելլո

- Այս ռեցեպտը նայել են - 003673

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!