Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Սմբուկով Տորթ: Տեղադրող` Աննա | Ավելացման ամսաթիվ` 23 Sep 2010
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

3 հատ սմբուկ,
5 հատ լոլիկ,
3 պճեղ սխտոր,
250գր. պանիր,
կանաչի,
ձեթ,
աղ:

Պատրաստման եղանակները

Սմբուկները լվանալ, կլոր - կլոր կտրատել, աղ անել և այդպես թողնել 30 րոպե: Այնուհետև ջրային մասը հեռացնել և տապակել ձեթի մեջ երկու կողմից: Լոլիկը նույնպես կլոր-կլոր կտրատել, պանիրը քերիչով անցկացնել, սխտորը մանրացնել, կանաչեղենը կտրատել:
Այնուհետև վերցնել կլոր կաթսա, մեջը դնել ֆոլգա: Կաթսայի մեջ հերթականությամբ շարել լոլիկը, կանաչին, պանիրը, սխտորը և սմբուկը: Այս ամենը կրկնել այնքան մինչև բաղադրիչները կվերջանան:
Այնուհետև ֆոլգայով փակել վերևի հատվածը և եփել ջեռոցում 40 րոպե: Պատրաստ լինելուն պես շրջել մատուցվող ափսեի մեջ: Բարի ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Սմբուկով Տորթ
Այցելուների արձագանքները (1):

Շաաաաաաաաաաատ համով է: Թողել է Հակա-ը (20 Oct 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.56/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.6/5 (32 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սնկով, ձվով տորթ Ռոմանտիկ ձվածեղ Սմբուկը ընկույզով Լավաշը լցոնած հավի մսով և բանջարեղեններով Կարտոֆիլով և Սնկով Նապալիոն

- Այս ռեցեպտը նայել են - 005781

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!