Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Սնկով, պանրով ռուլետ: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 6 Oct 2010
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

250գր. ալյուր,
1 ձու,
6 ճգ. տաք ջուր,
150 գր. կարագ,
1 թգ. քացախ,

Միջուկի համար`
1 կգ. սունկ շամպինիոն,
300-400 գր. պանիր,
2 գլուխ սոխ,
կարագ:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար ձուն հարել, ավելացնել ջուրը, այնուհետև մնացած բոլոր բաղադրիչները, լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ, այնուհետև գունդ անել, դնել որևէ տարրայի մեջ, փակել բերանը և թողնել այդպես 30 րոպե:
Միջուկի համար սունկը խաշել, մանր կտրատել, այնուհետ մանրացնել նաև սոխը և երկուսը միասին տապակել մի քանի րոպե:
Պանիրը քերիչով անցկացնել:
Խմորը բաժանել երկու մասի: Առաջին մասը գրտնակով բացել, վրան կարագ քսել, լցնել միջուկը, հետո պանիր շաղ տալ և վրան դնել երկրորդ խմորը: Ռուլետի տեսք տալ և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե, գուցե մի քիչ ավելի:
Բարի Ախորժակ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Սնկով, պանրով ռուլետ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.78/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (36 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սմբուկով և պանրով նախուտեստ Ծովախեցգետնի ձողիկներով ռաֆաելլո Բլինչիկ Պարկ Լավաշով բլիթ Լցոնած բիբար ձվով

- Այս ռեցեպտը նայել են - 007184

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!