Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ6 ձու,
3 ճգ. կաթ,
3 թգ. ալյուր,
3 թգ. քերած հոլանդական պանիր,
3 ճգ. կետչուպ,
100 գր. խառը կանաչի,
մի քիչ աղացած կարմիր պղպեղ,
աղ:
Միջուկի համար`
1 հատ կարմիր պղպեղ,
200 գր. հալած պանիր,
3-4 ճգ. մայոնեզ,
աղ:
Պատրաստվում է 3 տարբեր գույների ձվածեղ:
Առաջինի համար վերցնել 2 ձու, 1 ճգ. կաթ, 1 թգ. ալյուր, 1 թգ. պանիր, աղ: Այս ամենը լավ հարել և ձեթի մեջ տապակել երկու կողմից:
Երկրորդի համար` 2 ձու, 1 ճգ. կաթ, 1 թգ. ալյուր, 1 թգ. պանիր, 3 ճգ. կետչուպ, մի քիչ աղացած կարկիր պղպեղ, աղ: Սա էլ եփել վերոնշված տարբերակով:
Երրորդի համար` 2 ձու, 1 ճգ. կաթ, 1 թգ. ալյուր, 1 թգ. պանիր, 100 գր. մանրացված կանաչի" Պատրաստել նույն եղանակով:
Միջուկի համար` կարմիր պղպեղը մանրացնել, այնուհետև մի քիչ խաշել, ջուրը քամելուց հետո ավելացնել հալած պանիրը, մայոնեզը, աղը և լավ խառնել:
Սկզբում դնել կետչուպով ձվածեղը այնուհետև միջուկը,վրան դնել կանաչիից պատրաստված ձվածեղը և կրկին միջուկը և վերջում դնել մնացած ձվածեղը: Այն կարող եք զարդարել , սամիթով, գազարով, մայոնեզով:
Լավ Թողել է Հայրո Մարգարյան-ը (17 Feb 2012) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Սմբուկը ընկույզով Աշնան Բույրը Կարմիր Բիբարը Բուլղարական խոհանոցում Կակաչներ Լցոնած լոլիկներ - Ուրախ ընկերներ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!