Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տոնական ուտեստ: Տեղադրող` Տաթևիկ | Ավելացման ամսաթիվ` 14 Aug 2010
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

5 հատ ձու,
1 հատ սոխ.
1 բաժակ շամպայն,
200 գր. հալած պանիր,
2 ճգ. կարագ,
150 գր. թթվասեր,
5 ճգ. մայոնեզ,
100 գր. կարմիր խավիար,
սամիթ, աղ, սև բիբար:

Պատրաստման եղանակները

Սոխը մանր կտրատել և սոխառած անել: Հետո ավելացնել շամպայնը և եփել այնքան, մինչև շամպայնը կգոլորշիանա, որի համար անհրաժեշտ է գրեթե 20 րոպե:
Ձուն խաշել, մանր կտրատել, ավելացնել աղ, մայոնեզը և խառնել:
Առանձին կաթսայի մեջ թթվասերը հարել պանրի հետ, համեմել աղով և պղպեղով:
Վերցնել պլաստիկ շիշ և հավասարաչափ կլոր շրջանակ կտրել, որի օգնությամբ էլ պետք է պատրաստել աղցանը:
Առաջին շերտը դնել ձվի և մայոնեզի խառնուրդը, երկրորդ շերտը սոխառածը, երրորդը` պանրի խառնուրդը: Դնել սառնարանում 6-8 ժամ, մատուցելիս վրան կարմիր խավիար ավելացնել և զարդարել սամիթով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տոնական ուտեստ Տոնական ուտեստ Տոնական ուտեստ Տոնական ուտեստ Տոնական ուտեստ Տոնական ուտեստ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.04/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.0/5 (28 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կակաչներ Նախուտեստ Կրեյկերով և Կարմիր Խավիարով Լազանիա Լցոնած լոլիկներ - Ուրախ ընկերներ Օկռոշկա

- Այս ռեցեպտը նայել են - 006986

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!