Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ տավարի թոքով: Տեղադրող` Էմմա | Ավելացման ամսաթիվ` 15 Feb 2014
Տեղադրվել է Նախուտեստներ բաժնում

Բաղադրությունը

700 գրամ տավարի թոք
2 ձու
100մլ կաթ
100 գրամ ալյուր
2-3 գլուխ սոխ
6-7 գազար
3 պճեղ սխտոր
մայոնեզ
ձեթ
աղ

Պատրաստման եղանակները

Սոխը մանր կտրատել, գազարը անցկացնել քերիչով, կտրատած սոխը տապակել ձեթով, ավելացնել գազարը եվ լավ տապակել: Մայոնեզի մեջ ավելացնել ճզմած սխտորը,խառնել։
Թոքը աղալ մսաղացով, ավելացնել ձվերը եվ լավ խառնել, ավելացնել կաթը, ալյուրը, աղը եվ լավ խառնել։ Այն կդառնա ալադիի խմորի նման զանգված, որը անհրաժեշտ է ձեթի մեջ տապակել երկու կողմով (ինձ մոտ 16 սմ թավայով ստացվել է 5 լիստ.ամեն լիստը տապակել մոտ 5 րոպե յուրաքանչյուր կողմը)։ Երբ մի կողմը տապակվում է, լիստը շրջելու հեշտ միջոց է շրջել մեծ ամանի մեջ,այնուհետեվ թավայի մեջ։
Տաք լիստերին քսել սկտորով մայոնեզը, ավելացնել տապակաց սոխն ու գազարը, դնել հաջորդ լիստը եվ կրկնել նույնը: Կարելի է զարդարել ըստ ճաշակի, ես մաղադանոսով եմ զարդարում: Շատ համեղ է փորձեք: Բարի ախորժակ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ տավարի թոքով Տորթ տավարի թոքով Տորթ տավարի թոքով Տորթ տավարի թոքով Տորթ տավարի թոքով Տորթ տավարի թոքով Տորթ տավարի թոքով Տորթ տավարի թոքով Տորթ տավարի թոքով
Այցելուների արձագանքները (2):

Բարև Ձեզ, որ խնդրեմ պաղպաղակ պատրաստելու բաղադրատոմս կուղարկե՞ք։ Նախապես շնորհակալություն։ Թողել է Անահիտ-ը (6 Oct 2014) օրը

Սա ես պատրաստեցի շատ համեղ էր Թողել է Մարի -ը (6 Apr 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.57/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.6/5 (90 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Լցոնած Կարտոֆիլ Բուլբա Սմբուկով ուտեստ Ռուլետներ վիտչինայով Օմլետ Լավաշով Ուտեստ

- Այս ռեցեպտը նայել են - 008376

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!