Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ100 հատ ընկույզ,
3 կգ շաքարավազ,
10 գր. մեխակ,
10 գր. դարչին,
5 հատիկ հիլ:
Չհասած ընկույզները կլպել, վրան սառը ջուր լցնել և 6 օր թողնել` օրը 3-4 անգամ ջուրը փոխել` մինչև ընկույզի գույնը մգանա: Հետո ջուրը թափել, ընկույզները լցնել կրաջրի մեջ (0.5 կգ չհանգած կրին լցնել 5 լ սառը ջուր, խառնել, քամել մառլյայով): Պատրաստի ընկույզները լավ լվանալ սառը ջրով, յուրաքանչյուր ընույզ 12-15 տեղ պատառաքաղով ծակել, նորից լվանալ սառը ջրով և լցնել եռացող շիբի ջրի մեջ (75 գ. շիբին լցնել 5 լ ջուր): Ընկույզը եփել 10 րոպե, լցնել քամիչի մեջ, հետո լցնել սառը ջրի մեջ և մեկ ժամ թողնել: Պատրաստել շաքարի օշարչակ: Տաք օշարակի մեջ լցնել ընկույզները, ավելացնել մեխակ, դարչին և հիլ (մառլյայի պարկի մեջ), մի քանի րոպե եռացնել, վերցնել կրակից և մեկ օր թողնել: Այս գործողությունը կրկնել երեք անգամ, հետո մուրաբան եփել` մինչև պատրաստ լինի, համեմունքներով պարկը գցել:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Կներեք, բայց բավականին թերի է գրված Թողել է Արմինե-ը (24 Aug 2011) օրը
3 կգ շաքարավազ, բայց քանի լիտր ջուր Թողել է Հասմիկ-ը (30 Jul 2011) օրը
Մուրաբան դեռ տեխնոլոգիական ընթացքի մեջ է, միայն պարզ չի գրված, թե օշարակի պատրաստման համար 3կգ. շաքարավազին, ինչքան ջուր է անհրաժեշտ: Խնդրում եմ գրեք: Թողել է Անգելինա-Պրահա-ը (24 Jun 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Ծիրանի ջեմ Բալի մուրաբա Սև թթի մուրաբա Բամիայից պահածո Հոնի Մուրաբա






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!