Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ5 կգ լոլիկ,
7 կգ կծու ծիծակ,
1 բաժակ շաքարավազ,
1 բաժակ ձեթ,
աղ, քացախ, սխտոր, մաղադանոս, սունելի:
5 կգ լոլիկը խաշել եռացող ջրի մեջ մի քանի րոպե, որից հետո այն կեղևազատել: Այնուհետև լոլիկները բարակ բարակ կլոր շերտերով կտրատել և դնել կրակին` թողնելով եռա: Հետո ավելացնել 7 կգ ծիծակը: Ծիծակի պոչիկները նախապես կտրատել, իսկ ծայրերը մկրատի տեսք տալ: Լավ խառնել, որից հետո ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ձեթ, աղ, սունելի, քացախ, մանր կտրատած սխտոր և մաղադանոս: Լցնել բանկաների մեջ, եռացնել 20 րոպե ու փակել:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ես պատրաստեցի շատ լավ ստացվեց: Խնդրում եմ, եթե հնարավոր է ավելի շատ պահածոների տեսականի գրեք, օտար երկրում ապրողները շատ մեծ հաճույքով կօգտվեն: Շնորհակալություն: Թողել է Աննա-Ավստրիա-ը (21 Nov 2011) օրը
Կարելի է նաև առանց սխտոր ավելացնելու։ Թողել է Վարսիկ-ը (21 Jul 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Սև թթի մուրաբա Դդմիկով և նարնջով մուրաբա Վարունգի թթու Սպիտակ կեռասի մուրաբա Բազուկով թթու






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!