Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ձմերուկի մուրաբա: Տեղադրող` Մարինե | Ավելացման ամսաթիվ` 3 Jun 2010
Տեղադրվել է Պահածոներ բաժնում

Բաղադրությունը

1 կգ. մաքրած ձմերուկ,
1.5 կգ. շաքարավազ,
400 գ. ջուր,
1 փաթեթ վանիլին,
1/2 կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակները

Ձմերուկի միջուկը կեղևից առանձնացնել, այնուհետև կեղևի սպիտակ մասը 2-3 սմ երկարությամբ կտրատել, 20 րոպե դնել կրաջրի մեջ:
Ձմերուկի կտորները կրից հանելուց հետո սառը ջրով լվանալ, իսկ այնուհետև գցել տաք ջրի մեջ, և 5-10 րոպե եփել, որից հետո մաղով քամել և սառեցնել:
Շաքարավազով օշարակ պատրաստել: Ձմերուկի կտորները դնել կաթսայի մեջ, եռման օշարակը լցնել վրան, 20-30 րոպե եփել, որից հետո կրակի վրայից վերցնել և 2-3 ժամ թողնել օշարակում: Այս գործողությունը երկրորդ անգամ կրկնել: Մուրաբան դնել մարմանդ կրակի վրա և եփել մինչև պատրաստ լինելը: Կրակի վրայից վերցնել առաջ մեջը վանիլին և կիտրոնի հյութ լցնել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ձմերուկի մուրաբա
Այցելուների արձագանքները (1):

Ահա պատրաստման մեկ այլ եղանակ ևս ` http://luys.ucoz.ru/publ/bazadratomser/mowrabaner/d'merowki_kegh_i_mowraba/9-1-0-49 Թողել է Լուսի-ը (1 Nov 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.64/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.6/5 (56 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սմբուկով խավիար Բազուկով թթու Բալի մուրաբա Ծիրանի ջեմ Դեղձի ջեմ

- Այս ռեցեպտը նայել են - 009136

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!