Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ7 կգ. սմբուկ,
2 կգ. կանաչ պղպեղ,
2 կգ. կարմիր պղպեղ,
3 շիշ ձեթ,
3 կգ. գլուխ սոխ,
4 լ. լոլիկ հյութ,
2 կախ մաղադանոս,
աղ ըստ ճաշակի:
Սմբուկը լվանալ կեղևազրկել, կտրատել երկարությամբ և տապակել ձեթով: Տապակելուց հետո դնել քամիչի մեջ, որպեսզի ձեթը դուրս գա: Կանաչ պղպեղը բաժանել երկու մասի և տապակել ձեթի մեջ: Նորից շարել քամիչի մեջ: Սառչելուց հետո, մաքրել պղպեղի վրայի կեղևը: Պղպեղը և սմբուկը մսաղացով աղալ և դնել տարայի մեջ: Կարմիր պղպեղը բաժանել երկու մասի, սերմերը հանել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Սոխը մաքրել, աղալ մսաղացով և դնել առանձին տարայի մեջ: Մեկ շիշ ձեթը լցնել մեծ կաթսայի մեջ, դնել գազօջախին, որպեսզի լավ տաքանա, այնուհետև ավելացնել սոխը և տապակել: Երբ սոխը կլինի ոսկեգույն, ավելացնել աղացած կարմիր պղպեղը, խառնել և թողնել կրակին այնքան, մինչև պղպեղը գրեթե եփված կլինի: Այնուհետև ավելացնել աղացած կանաչ պղպեղը և սմբուկը, լավ խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Հարկավոր անընդհատ խառնել, որպեսզի կաթսյի տակը չկպչի: 40 րոպե եփելուց հետո, վրան ավելացնել լոլիկի հյութը և շարունակել եփելը: Եփել մարմանդ կրակի վրա 3-4 ժամ, վերջում ավելացնել մանրացված մաղադանոսը և աղը: Եփել ևս 1 ժամ, զանգվածը պետք է միասեռ լինի, երբ պատրաստ կլինի:
Երբ խավիարը պատրաստ կլինի, լցնել տարաների մեջ և եռացնել բանկաները, այնուհետև փակել: Այս ամենը արվում է ապահովության համար:
Շնորհակալություն բաղադրատոմսի համար, հենց վաղն էլ կփորձեմ, իսկ չէիք ասիմ քանի րոպե եռացնել բանկաները, նախապես շնորհակալություն: Թողել է Վարդուհի-ը (16 Aug 2011) օրը
Այո Քրիստինե ջան, երկու շիշ ձեթը հիմանակում օգտագործվում է սմբուկի և կանաչ պղպեղի տապակելու համար, իսկ մյուս մեկը սոխը տապակելու համար: Թողել է Սուսաննա-ը (15 Aug 2011) օրը
Շնորհակալություն բաղադրատոմսի համար, բայց ես մի բան չհասկացա: Գրած է 3 շիշ ձեթ, բայց միթե այդքան օգտագործվում է? Թողել է Քրիստինե-ը (11 Aug 2011) օրը
Շնորհակալություն ձեզ ևս Լիլիթ յան: Ես էլ եմ փորձել սմբուկը և պղպեղը խորոված տարբերակով, բայց կարող եմ ասել, որ տապակած սմբուկով և պղպեղով ավելի համեղ է ստացվում: Թողել է Սուսաննա-ը (30 Jul 2010) օրը
Շատ շնորհակալ եմ Սուսաննա ջան: Վերջապես խավիար-ի պատրաստման եղանակն էլ եղավ այս էջում: Իհարկե իմ մայրս շատ տարբեր ձևով է պատրաստում այն, օրինակ տապակելու փոխարեն, խորովում է սմբուկն ու բիբարը, բայց կարելի է փորձել այս տարբերակը ևս: Շնորհակալություն: Թողել է Լիլիթ Հով-ը (30 Jul 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Ծիրանի մուրաբա Վարունգի թթու Դդմիկով և նարնջով մուրաբա Բազուկով թթու Կծու պղպեղով ախորժակ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!