Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Վարունգի թթու: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 19 Aug 2010
Տեղադրվել է Պահածոներ բաժնում

Բաղադրությունը

Վարունգ,
կանաչ լոլիկ,
պղպեղ,
լոբի,
սխտոր,
քացախ,
քարաղ

Պատրաստման եղանակները

Վարունգը լավ լվանալ, հետո 5-6 ժամ դնել բավական ուժեղ աղաջրի մեջ: Աղաջրի հետ միասին պետք է խառնել նաև քացախ, բայց ոչ շատ, և ծեծած սխտոր: Ջուրը լցնելուց հետո թթվի զանգվածը սեղմել, որպեսզի ջուրը բարձրանա երես: Վրան քար դնել Մինչև վարունգի թթվելը ամանը կափարիչով պետք է փակել, իսկ հետո կափարիչը վերցնել և ծածկել երկտակ մառլյայով: Թթվի երեսին առաջացող սպիտակ փառը պետք է պարբերաբար մաքրել: Այս թթվի համար պետք է օգտագործել քարաղ: Սովորական կերակրի աղից թթուն փափկում է:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Վարունգի թթու Վարունգի թթու
Այցելուների արձագանքները (5):

Շատ լավ թթու է: Թողել է Անաիդա-ը (24 Mar 2012) օրը

Ինչի լոլիկ ու լոբի չեն դնում? Լավ ել դնում են, իմ մամաս լոլիկով է անում, ու շատ համով է ստացվում: Թողել է Լիլիթ-ը (3 Sep 2011) օրը

Միթե սա բաղադրատոմս է, ոչ մի չափ գրված չէ, եթե լիարժեք չգիտեք, ավելի լավ է մի գրեք: Թողել է Վալենտինա-ը (9 Apr 2011) օրը

Շատ լավ: Թողել է jaksl-ը (14 Dec 2010) օրը

վարունգի պահածոի մեջ լոլիկ և լոբի չեն դնում.ես կավելացնեի շաքարավազ!!!!!!! Թողել է մամա-ը (6 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.45/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (29 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Հոնի Մուրաբա Սպիտակ կեռասի մուրաբա Դեղձի ջեմ Ելակի մուրաբա Դդմիկով և նարնջով մուրաբա

- Այս ռեցեպտը նայել են - 003111

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!