Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմորի համար`
200 գր. թթվաշոռ,
200 գր. կարագ կամ մարգարին,
1 ձու,
1 ճգ. շաքարավազ,
1 թգ. սոդա,
2 բաժակ ալյուր:
Միջուկի համար`
150 գր. ապխտած երշիկ,
1 լոլիկ,
4 խաշած ձու,
150 գր. հոլանդական պանիր,
6-8 հատ կորիզը հանած զիթապտուղ,
1 միջին չափսի սխ,
3 ճգ. կետչուպ,
2 ճգ. մայոնեզ:
Խմորի համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված մարգարինը, քերիչով անցկացված թթվաշոռը և սոդան: Զանգվածը թողնել այդպես 5 րոպե (խմորը մի քիչ պետք է բարձրանա): 5 րոպեից հետո աստիճանաբար լցնել ալյուրը և լավ խառնել: Այնուհետև խմորից փոքրիկ պիցցայի խմորներ պատրաստել:
Միջուկի համար մայոնեզը և կետչուպը միասին հարել և քսել պիցցայի խմորին: Ավելացնել կտրատված սոխը, երշիկը, կեղեվազրկված, կտրատված լոլիկը և մանրացված ձուն, այս ամենին աղ ու պղպեղ անել: Վերջում ավելացնել քերիչով անցկացված պանիրն ու մանրացված զեյթունը:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
ՀԱՄԵՂ ԵՐ Թողել է ԱՆՆԱ-ը (6 Jan 2012) օրը
Շատ լավն էր, ես ինքս կփորձեմ! Թողել է Մարիամ-ը (19 Nov 2011) օրը
Ինձ միայն խաշած ձուն դուր չեկավ: Թողել է ՆԵԼԼԻ-ը (22 Mar 2011) օրը
Այս պիցցային ընկերուհիներ անունն ավելի է սազում, բայց ոնց որ էն մի տարբերակում ավելի մանրամասն է բացատրած :) Թողել է Խանթուս-ը (28 Aug 2010) օրը
Շատ հետաքրքիր և պիտանի բաղադրատոմսեր են շնորհակալություն: Թողել է Նելլի Սարգսյան-ը (30 Jul 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Իտալական Պիցցա Տնական Պիցցա Պիցցա հավի կրծքամսով Պիցցա խոզապուխտով և պանրով Պիցցա “Թագավորական” խոզապուխտով






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!