Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Պիցցա Էլտարիսո: Տեղադրող` Էլյա | Ավելացման ամսաթիվ` 2 Feb 2016
Տեղադրվել է Պիցցա բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

3 բաժակ մածուն
3 հատ ձու
1 թ/գ փխրեցուցիչ (soda)
1/4 թեյի գդալ շաքարավազ
աղ` ըստ ճաշշակի
4 բաժակ ալյուր

Լցոնելու համար`

Սունկ
պանիր
խոզապուխտ
տոմատի մածուկ

Պատրաստման եղանակները

Մածունը հարել, ավելացնել 2 ձու, փխրեցուցիչը, շաքարավազը, աղը և վերջում ավելացնել ալյուրը միասին լավ խառնել։ Սեղանի վրա լցնել մի քիչ ալյուր և խմորը լավ հունցել։ Այնուհետև դնել տաք տեղ և թողնել 3-4 ժամ: Խմորը բաժանել գնդերի:
Կտրատել սունկը, քերիչով անցկացնել պանիրը, կտրատել խոզապուխտը:
Խմորի վրա քսել ձու (կեսը), ապա տոմատի մածուկ (կեսը), լցնել պանիրը, խոզապուխտի վրան լցնել տոմատի մածուկի մյուս կեսը, ինչպես նաև մնացած ձուն։ Թավան յուղել և պիցցան դնել ջեռոցում այնքան, մինչև խմորը եփվի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Պիցցա Էլտարիսո Պիցցա Էլտարիսո
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.00/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.0/5 (5 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Իտալական Պիցցա Շոկոլադե պիցցա Աննայի Պիցցա Փակ Պիցցա Պիցցա ՍեԼեՆա

- Այս ռեցեպտը նայել են - 000848

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!