Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԲաղադրությունը.
խմորի համար.
250գր ալյուր,
25գր “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:
Լցոնի համար.
300գր. մաքրած լոլիկ, 400գր. խոզապուխտ, 4 շերտ պանիր (բարակ կտորներ), 300գր սունկ, 1 պճեղ սխտոր, 1 բաժակ սպիտակ գինի, աղ:
Խմորը բացել և դնել յուղած տապակի վրա: Կտրատած սունկին ավելացնել 1 ճ.գդ. բուսական յուղ, մեկ պճեղ սխտոր, մեկ բաժակ սպիտակ գինի և եփել 15 րոպե, հետո աղ ցանել: Խմորին բուսական յուղ քսել, վրան լցնել լոլիկը, խոզապուխտի կտորները, սունկը և քերած պանիրը: Դնել նախօրոք տաքացրած ջեռոցի մեջ և թողնել 20 րոպե:
Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շատ համեղ ուտեստներ են, ձևավորումը իսկական հայկական ձևավորման տեսակ է: Թողել է Օվսաննա-ը (30 Dec 2011) օրը
Շատ հետաքրքիր էր: Ինձ թվում է շատ համեղ պիցցա է: Թողել է Մարիամ-ը (19 Nov 2011) օրը
Շաաաաատ հետաքրքիր է Թողել է ԳՈՀԱՐ-ը (1 Oct 2011) օրը
Ես շատ եմ սիրում ուտեստներ պատրաստել: Թողել է Ստելլա-ը (10 Nov 2010) օրը
Սիրելի Նառնա, տվյալ պիցցան ավելի համեղ է մոցարելլա պանրով, շամպինիոն սնկով: Մյուս անգամ, ավելի մանրամասնորեն կգրեմ :-)) Թողել է Անուշ-ը (26 May 2010) օրը
Սիրելի Անուշ, ես կխնդրեի քեզ և մյուսներին բաղադրատոմս տեղադրելիս ավելի ճշգրիտ գրել բաղադրիչների տեսակները, օրինակ տվյալ պիցցայի համար կոնկրետ ինչ տեսակի սունկ և պանիր (հոլանդական, չեդդր, մեցարելլա ․․․) է հարկավոր։ Թողել է Narna-ը (26 May 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Պիցցա Կոկո Շանել Տնական Պիցցա Աննայի Պիցցա Պիցցա հավի կրծքամսով Պիցցա “Կապրիչիոզա” շամպինյոնով






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!