Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Պիցցա: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 10 Nov 2012
Տեղադրվել է Պիցցա բաժնում

Բաղադրությունը

խմորի համար.

250գր. ալյուր,
25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճ.գդ. շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:

Լցոնի համար.

300 գր. հավի կրծքամիս,
2 հատ լոլիկ,
10-12 հատ առանց կորիզի ձիթապտուղ,
2 գլուխ սոխ,
4 ճաշի գդալ մայոնեզ,
սև աղացած պղպեղ,
աղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակները

Պատրաստել խմորիչով խմոր և դնել յուղած տապակի վրա: Հավի կրծքամիսը փոքր մասերի բաժանել, սոխը կլոր կտրատել, խառնել ձիթապտուղները և լցնել խմորի վրա:
Լոլիկը մաքրել կեղևից, տրորել, մինչ համասեռ զանգված դառնալը: Ըստ ճաշակի աղ և պղպեղ ցանել և լցնել հավի մսի վրա: Վրան մայոնեզ լցնել և զարդարել մնացած ձիթապտուղներով:
Ջեռոցում պատրաստել 20-30 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

Այս ռեցեպտը չունի նկարներ

Այցելուների արձագանքները (1):

Իրոք համեղ բաղադրատոմս էր....... Թողել է Մաշոկ-ը (9 Jan 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.16/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.2/5 (37 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Պիցցա սնկով ու կանաչիով Ամանորյա Պիցցա Կարտոֆիլով պիցցա Փակ Պիցցա Պիցցա նրբերշիկով

- Այս ռեցեպտը նայել են - 005430

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!