Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տնական Համբուրգեր: Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 17 Apr 2012
Տեղադրվել է Սենդվիչներ բաժնում

Բաղադրությունը

համբուրգերի հաց՝

300 մլ կաթ
1 ձու
30 մլ ձեթ
1 թ գդ աղ
1 թ գդ շաքարավազ
մի կտոր հացի դրոժ
550 գ ալյուր

համբուրգեր՝

աղացած միս( խոզի ու տավարի)
մի քիչ ձեթ
աղ
աղացած սև պղպեղ
մանր կտրտած կանաչի

բացի դրանից՝
լոլիկ,
հազարի տերևներ,
կետչուպ,
կլոր կտրկած սոխ,
պանիր,
կլոր-կլոր կտրկած թթու վարունգ:

Պատրաստման եղանակները

Գոլ կաթի մեջ լուծել դրոժը, շաքարը, ալյուրի մի մասը, տրորած ձուն, աղը: Ծածկել մաքուր սրբիչով, թողնել կես ժամ, որ հասունանա: Ավելացնել ալյուրի մնացած մասը, ձեթը և խմոր հունցել: Թողնել մոտ 1,5 ժամ, որ լավ բարձրանա: Մինչ այդ, միսը խառնել համեմունքների հետ և դնել սառնարանում մի ժամի չափ:
Խմորից ձեր ուզած չափի գնդիկներ պատրաստել, ձու քսել, սեզամի հատիկներ լցնել վրան (եթե ուզում եք) և թխել 200 աստիճանի տակ: Շատ նման են ստացվում Մակդոնալտսի հացերին, բայց ավելի համով:
Ստացված հացերի տրամագծով համբուրգերներ պատրաստել և տապակել երկու կողմից: Դնել հացերի մեջ՝հազարի թերթիկների, լոլիկի կտորների, պանիրի, թթու վարունգի հետ միասին:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տնական Համբուրգեր Տնական Համբուրգեր
Այցելուների արձագանքները (5):

Շատ լավնա Թողել է Ռուզան-ը (31 Oct 2015) օրը

շատ համով է, անպայման փորձեք։ Թողել է Միլենա-ը (27 May 2014) օրը

Շատ համեղ էր Թողել է Մերի -ը (30 Jan 2014) օրը

ընտիր Թողել է Անի-ը (15 Dec 2013) օրը

Շատ համովա Թողել է Քրիստինա-ը (20 Mar 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.26/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (90 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Հավայան տոստիկներ Պանրով և նրբերշիկով բուտերբրոդ Տաք բուտերբրոդ լոլիկով և ձվով Տոստեր Ծովային Խեցի

- Այս ռեցեպտը նայել են - 007352

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!