Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Դեմքի դիմակներ մորուց: Տեղադրող` Անետ | Ավելացման ամսաթիվ` 13 Jun 2010
Տեղադրվել է Օգտակար խորհուրդներ բաժնում

Բաղադրությունը

Մորի (малина)

Պատրաստման եղանակները

Չոր և նորմալ մաշկի համար

Տրորեք մորին և քսեք դեմքին ու պարանոցին: Թողեք 15-20 րոպե: Լվացեք նախ տաք, ապա սառը ջրով: Դիմակը սնուցում է մաշկը և թարմ տեսք հաղորդում, միաժամանակ գունաթափում է պեպենները, պիգմենտային լաքաները: Դիմակը մաքրել կարող եք նաև կաթով, դա մաշկին կտա առանձնահատուկ թավշյա տեսք:

Յուղոտ մաշկի համար

2 ճաշի գդալ մորին տրորել ու խառնել լավ հարած ձվի սպիտակուցի հետ: Քսել դեմքին, թողնել 15-20 րոպե, ապա լվանալ տաք ջրով: Եթե մաշկը ծակոտկեն է, դիմակի մեջ կարող եք ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի կամ գրեյպֆրուտի հյութ: Այս դիմակը ունի նաև սպիատկեցնող հատկություն:

Ծերացող մաշկի համար

1/4 բաժակ կաթը խառնել 50գ մորու հյութի հետ: Բամբակը թրջել այս զանգվածի մեջ և դնել դեմքի վրա` վրայից ծածկելով խավավոր սրբիչով, թողնել 15-20 րոպե: դիմակը հանելուց հետո թեթևակի մաքրել դեմքն ու սնուցող կրեմ քսել:

Ցանկացած տեսակի մաշկի համար

1 ձվի սպիտակուցը հարել թարմ մորու հետ, 1 ճաշի գդալ դեղձի հետ և 15-20 րոպե թողնել դեմքի վրա: մաքրել թաց բամբակով ու լվացվել սառը ջրով:

Մանր կտրատել 50գ խնձոր, ավելացնել 30-40գ թարմ մորու հյութ և 10գ ձիթապտղի յուղ: Այս զանգվածին ավելացնել 5գ կիտրոնի հյութ և 1 ձվի դեղնուց: Ստացված զանգվածը քսել դեմքին ու պարանոցին, թողնել 25-35 րոպե: Դիմակը մաքրել տաք ջրում թրջված բամբակի օգնությամբ: Հետո լվացվել սառը ջրով:

Մանր կտրատել 2 ճաշի գդալ մորու տերև ու վարդի թերթեր, ավելացնել 1 ճաշի գդալ նանայի տերևներ: Եռացնել մինչև շիլայանման զանգված դառնալը ու սառեցնել: Քսել դեմքին ու պարանոցին 15 րոպե, դիմակը մաքրել տաք ջրում թրջված մաբմակի օգնությամբ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Դեմքի դիմակներ մորուց
Այցելուների արձագանքները (2):

Մորին շատ օգտակար է։ Թողել է Հասմիկ-ը (28 Sep 2016) օրը

Խնդրում եմ գրեք ծակոտիների դեմ ի՞նչ դիմակ է հարկավոր պատրաստել: Թողել է Սաթենիկ-ը (12 May 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.87/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (85 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ինչպես սրել դանակները Թուրինջ Հավի Դիավլո Անանաս Մսեղենը՝ որպես դեղամիջոց

- Այս ռեցեպտը նայել են - 012769

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!