Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԿարտոֆիլ
Կարտոֆիլը հարկավոր է կլպել բարակ շերտով, քանի որ կեղևի տակ են կուտակված բոլոր աղերն ու սպիտակուցները: Մաքրված կարտոֆիլը պահում են սառը ջրում` մեջը լցնելով 1-2 ճգ. քացախ: Մաքրված կարտոֆիլը պահեք սառը ջրի տակ, այն ավելի շուտ կեփվի և փխրուն կդառնա:
Որպեսզի աղցաների համար նախատեսված կարտոֆիլը եփելիս գույնը չփոխի, ջուրը եռալուց 10-15 րոպե հետո մեջը պետք է մի քիչ քացախ լցնել:
Կեղևով եփված կարտոֆիլը լավ կմաքրվի, եթե եփելուց անմիջապես հետո վրան սառը ջուր լցնեք:
Տապակելուց առաջ կարտոֆիլի վրա մի քիչ ալյուր ցանեք: Կարտոֆիլը դրանից կարմրում է և ախորժաբեր տեսք ընդունում:
Նորահաս կարտոֆիլը հեշտությամբ կարելի է մաքրել նույնիսկ առանց դանակի: Ջրով լվանալուց հետո լցրեք կտորից տոպրակի մեջ, մեջը լցրեք խոշոր աղ և տոպրակի բերանը կապեք: Մի քանի րոպե սեղանի վրա գլորելուց հետո կեղևը դուրս կգա:
Շնորհակալություն, շատ օգտակար խորհուրդներ էին, հատկապես քացախի օգտագործման պահերը Թողել է Հասմիկ-ը (19 Aug 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Ինչպես Վերացնել Աղիությունը Որպեսզի սունկը չսևանա Եգիպտացորեն Ինչպես ճիշտ պատրաստել ծաղկակաղամբը Հնդկաձավար






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!