Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթի ձևավորում: Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 19 Apr 2012
Տեղադրվել է Օգտակար խորհուրդներ բաժնում

Բաղադրությունը

Շոկոլադ

Պատրաստման եղանակները

Շատ հեշտ է և գեղեցիկ է ստացվում: Ընդամենը պետք է շոկոլադի սալիկ և յուղաթուղթ: Յուղաթղթից շերտ ենք կտրում՝երկարությունը պետք է համապատասխանի տորթի տրամագծին, իսկ բարձրությունը՝տորթի բարձրությունից մի քիչ ավել: Յուղաթղթի վրա մատիտով մեր ուզած մոտիվներն ենք նկարում, օրինակ՝իրար կպած եռանկյունիներ, այնքան էլ պարտադիր չէ, որ շատ համաչափ լինեն:
Շոկոլադը հալեցնում ենք՝կաթսայի մեջ ջուր ենք լցնում, երբ սկսում է եռալ, կրակն իջեցնում ենք և վրան դնում մի ուրիշ, ավելի փոքր կաթսայի մեջ դրված շոկոլադը: Հալեցնում ենք անընդհատ խառնելով, որովհետև շատ շուտ է վառվում և համը փոխվում է: Հիշեք, որ երբեք չի կարելի հալեցնել կաթսան անմիջապես գազին դնելով:
Հալված շոկոլադը լցնում ենք շպրիցի մեջ և մեր նկարած մոտիվների վրա տարածում: Զգուշությամբ յուղաթուղթը կպցնում ենք տորթի կողքերին և դնում սառնարանում: Մի քանի ժամից կարող եք հեռացնել թուղթը, երբ շոկոլադը լավ սառած ու տորթին կպած լինի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթի ձևավորում
Այցելուների արձագանքները (2):

Հրաշալի է Թողել է Արևիկ-ը (27 Nov 2012) օրը

ինչ հետաքրքիր է, անպայման կփորձեմ, շնորհակալություն կիսվելու համար Թողել է Սոնա_fr-ը (27 Apr 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.39/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (57 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Եգիպտացորեն Ինչպես Վերացնել Աղիությունը Թունավոր սունկ Ինչպես մաքրել մորթին Թարմ սունկ

- Այս ռեցեպտը նայել են - 007297

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!