Թագավորական Պիցցա: Տեղադրող` Վարսիկ | Ավելացման ամսաթիվ` 4 Feb 2011 Բաղադրությունը:

Խմորի համար`
1 բաժակ կաթ
100 գր մարգարին
10գր. դրոժ
1 թգ. շաքարավազ
1 թգ. աղ
ալյուր:

Լցոնի համար`
100 գր .երկու տարբեր տեսակի սալյամի երշիկ
3-4 կտոր վիտչինա
7-8 հատ փոքր լոլիկներ /չերրի/
5 հատ մարինացված վարունգ
200-300գր. հոլանդական պանիր
կետչուպ
մայոնեզ
ձեթ:

Պատրաստման եղանակները:

Խմորի համար բոլոր բաղադրիչները խառնել միասին, թողնել մի քիչ խմորը հանգստանա: Այնուհետև ջեռոցամանը ձեթով պատել և խմորը դնել մեջը:
Լցոնի համար երշիկները, վիտչինան, լոլիկը, մարինացված վարունգը կտրատել և ըստ նախընտրության շարել խմորի վրա: 3ճգ մայոնեզ և 3ճգ. կետչուպը խառնել միասին և լցնել պիցցայի վրա: Ավելացնել քերիչով անցկացված պանիրը և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2018
http://www.recipes.am/: