2 մեծ սմբուկ,
300 գր. լոլիկ,
150 գր. վիտչինա,
150 գր. գազար,
աղ, ձեթ:
Սմբուկը կեղևազրկել, լվանալ, երկարավուն կտրել և համեմել աղով: Լոլիկը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել, վիտչինան կտրատել ոչ մեծ կտորներով: Գազարը ձեթի մեջ տապակել, ավելացնել լոլիկը, մի քիչ եփելուց հետո, թողնել, որ սառչի:
Սմբուկը ձեթի մեջ տապակել, սառչելուց հետո վրան դնել խառնուրդը և վիտչինան: Փաթաթել և իրար ամրացնել փայտիկով: