500գր. մակարոն
200գր. լոլոիկ
100գր. լոլիկի մածուկ
2 պճեղ սխտոր
մի քանի հատ ռեհան
մի քիչ կարմիր կծու պղպեղ
աղ :
Մակարոնը նախապես եփել: Լոլիկը կեղևազատել, սխտորը մանր կտրատել, այս երկուսը միասին խառնել և եփել 5 րոպե: Հետո ավելացնել լոլիկի մածուկը և եփել ևս 5 րոպե: Վերջում ավելացնել կտրատված ռեհանը, կծու պղպեղը և մի քիչ աղ: Այս սոուսը լցնել մակարոնի վրա, լավ խառնել և տաքացնել: Ահա և պատրաստ է, կարող եք մատուցել: