Մսով Տորթ

Հայկական · Գևորգ · 2011-02-26
Մսով Տորթ

Բաղադրությունը

1բաժնի համար
500գր. աղացած միս
1 հատ դդմիկ
մայոնեզ
250-300գր. հոլանդական պանիր
խաշած հավի միս,
20-50gգր. կարտոֆիլ:

Զարդարելու համար`
լոլիկ,
գազար,
կանաչի:

Պատրաստման եղանակը

Վերցնել 250գր. աղացած միսը, հավասարապես տարածել ջեռոցի տակդիրի մեջ, այնուհետև ավելացնել քերիչով անցկացված դդմիկը, և մայոնեզը:
Վրան ավելացնել աղացած կարտոֆիլը, հոլանդական պանիրը, վրան նորից ավելացնել հավի քրքրած կրծքամիս, մայոնեզ, հոլանդական պանիր և 250գր. աղացած միսը: Այնուհետև դնել ջեռոցի մեջ 15 րոպե: Ձևավորել կանաչիով, լոլիկով, գազարով և մատուցել: