Աղցան Ծաղիկներ Մայրիկիս Համար: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 26 Feb 2011 Բաղադրությունը:

200գր. պանիր
200գր. ապխտած երշիկ
3 հատ լոլիկ

Կրեմ
200գր. թթվասեր
200գր. մայոնեզ
100գր հալած պանիր
15գր. ժելատին

Զարդարելու համար
լոլիկ,
կարմիր փոքրիկ բողկ
եգիպտացորեն
կանաչի:

Պատրաստման եղանակները:

Աղցանի կրեմի պատրաստման համար արագ պատրաստվող ժելատինը լուծել 80մլ. եռացած ջրում, ապա թողնել, որ սառչի: Թթվասերը, մայոնեզը, հալած պանիրը և ժելատինը բլենդերով հարել: Կրեմը դնել սառնարանում մի քանի ժամ, որ սառչի:
Խորը աղցանի ափսեի մեջ տեղադրել սննդի համար նախատեսված ցելոֆոն:
Ապա դնել կտրատված ապխտած երշիկը, հետո կրեմ քսել, երկրորդ շերտը դնել քերիչով անցկացված պանիրը, նորից կրեմ քսել, երրորդ շերտը դնել մանրացված լոլիկը և նորից կրեմ ավելացնել: Աղցանը դնել սառնարանում 2 ժամ: Սառնարանից հանելուց հետո ափսեն շրջել մատուցվող ափսեի մեջ, ամբողջ աղցանը ծածկել մայոնեզով և զարդարել լոլիկով, կարմիր բողկով, եգիպտացորենով և կանաչիով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: