Անուշեղեն Դեղձով

Անուշեղեն · Լիդա · 2011-03-16
Անուշեղեն Դեղձով

Բաղադրությունը

400 գր. պահածոյացված դեղձ
2 ճգ. նարինջի հյութ
մի քիչ վանիլի փոշի
1թգ. լիկյոր:

Սոուսի համար

3 ձվի դեղնուց
1ճգ, շաքարավազ
1/2 բաժակ կաթ
վանիլին ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Դեղձը դնել մարմանդ կրակի վրա ավելացնել նարնջի հյութը, վանիլի փոշին և լիկյորը, ապա խառնել մինչև եռալը: Հետո թողնել, որ սառչի: Ձվի դեղնուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթը և վանիլի փոշին: Մարմանդ կրակի վրա եփել այնքան, մինչև զանգվածը կխտանա, հետո թողնել, որ սառչի: Դվից պատրաստված զանգվածը խառնել դեղձի հետ, ապա լցնել մատուցվող բաժակների մեջ, վրան ավելացնել բարակ շերտերով կտրատված դեղձը, ապա մատուցել: