Բելգիական Տորթ

Թխվածքներ · ԼԱՈՒՐԱ · 2011-03-22
Բելգիական  Տորթ

Բաղադրությունը

6 հատ ձու,
2 բաժակ շաքարավազ,
3 ճաշի գդալ յուղ,
2բաժակ մածուն,
2թեյի գդալ սոդա,
3 բաժակ ալյուր,
6 ճաշի գդալ կակաո:

Պատրաստման եղանակը

սպիտակուցները հարել մինչև դառնա բեզե, ավելացնել շաքարավազը, նորից լավ հարել, լցնել յուղը,մածունը, սոդան, ալյուրը, կակաոն: Տապակի հատակին յուղած թուղթ փռել,խմորը լցնել մեջը և թխել:
Կրեմ- 1 բաժակ շաքարավազը, 3ճաշի գդալ ալյուրը, 1բաժակ կաթը եփել: 6ձվի դեռնուցը հարել, լցնել եփած, սառեցրած կաթնաըին խյուսի վրա, մեկ անգամ էլ եռացնել, տողնել սառի ապա գդալ-գդալ ավելացնել 200գ հարած կարագի վրա: կրեմը համեմել վանիլով: տորթն ամբողջովին պատել կրեմով, զարդարել գլազուրով: