Ելակով Տորթ: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 28 Mar 2011 Բաղադրությունը:

Բիսկվիտ`

7 հատ ձու
200գր. շաքարավազ
120գր. ալյուր
75գր. կրախմալ
վանիլին:

Կրեմ`

2 հատ սպիտակուց
100գր. շաքարավազ
300գր. թթվասեր
վանիլին:


Բեզե զարդարելու համար`

1 ձվի սպիտակուց
100գր. շաքարավազ
վանիլին:

Ինչպես նաև`

400գր. ելակ,
նանա:

Պատրաստման եղանակները:

Բիստվիտի պատրաստման համար ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի, մի մասը լավ հարել սպիտակուցի հետ, իսկ մյուս մասը դեղնուցի հետ: Ալյուրը, կրախմալը,
վանիլինը միասին խառնել: Ձվի սպիտակուցը և դեղնուցը միասին խառնել, ավելացնել ալյուրը, լավ խառնելուց հետո լցնել կաթսայի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, ապա բաժանել երկու մասի:
Կրեմի պատրաստման համար ձվի սպիտակուցները հարել 50գր. շաքարավազի և վանիլի փոշու հետ միասին: Մնացած 50 գր շաքարավազը հարել թթվասերի հետ միասին: Ապա սպիտակուցին ավելացնել թթվասերը և խառնել գդալով: Այս կրեմը քսել մի խմորի վրա, ապա վրան շարել կտրատված ելակը, ելակի վրա նույնպես կրեմ քսել: Ապա դնել երկրորդ խմորը: Ամբողջ տորթը պատել կրեմով:
Բեզեի պատրաստման համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, ապա հարիչով լավ հարել, այնուհետև դնել ջրի գոլորշու վրա, 8 րոպե այդպես հարելուց հետո, վերցնել գոլորշու վրայից: Այս բեզեով զարդարել տորթը, ըստ ցանկության, կարող եք տորթին տալ զամբյուղի տեսք: Ինչպես նաև զարդարել տորթը ելակով և նանաով: Բարի ախորժակ:
Նշեմ, որ այս բաղադրատոմսը վերցված է ռուսական կայքերից մեկից:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: