Սմբուկը լոլիկով և սնկով

Ճաշատեսակներ · Անուշ · 2010-05-10
Սմբուկը լոլիկով և սնկով

Բաղադրությունը

500 գր. սմբուկ,
300 գր. սունկ,
250 գր. լոլիկ,
200 գր. թթվասեր,
100 գր. պանիր,
2-3 հատիկ սխտոր,
ձեթ, աղ:

Պատրաստման եղանակը

Սմբուկը կլորավուն կտրատել, աղ անել և այդպես թողնել կես ժամ: Սունկը մանրացնել, ձեթի մեջ տապակել և աղ անել: Լոլիկը նույնպես կլորավուն կտրատել: Սխտորը մանրացնել և խառնել թթվասերի հետ:
Սմբուկը շարել կաթսայի մեջ, յուրաքանչյուր սմբուկի վրա դնել մի քանի հատ սունկ, որի վրա էլ դնել լոլիկը, թթվասեր քսել և պանիր շաղ տալ վրան:
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Զարդարել սամիթով: