2 ճգ. կլոր բրինձ,
4 հատ ձու,
2 հատ սոխ,
8 հատ նրբերշիկ,
3ճգ թթվասեր,
50գր. պանիր,
սամիթ,
աղ, պղպեղ, և ցանկության դեպքում այլ համեմունքներ:
Բրինձը խաշել և թողնել, որ սառչի: Ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից, սպիտակուցները լավ հարել և ավելացնել բրինձին: Բրինձին ավելացնել նաև մանրացված սամիթը, աղը պղպեղը և այլ համեմունքները: Ապա զգուշությամբ խառնել: Սոխը կտրատել և ձեթի մեջ տապակել: Սառչելուց հետո խառնել ձվի դեղնուցի հետ միասին:
Տակդիրը ձեթով պատել, վրան տարածել բրինձի մի մասը, ապա սոխառացը, հետո երկու մասի բաժանված նրբերշիկները, ավելացնել մնացած բրինձը, թթվասեր քսել, և քերիչով անցկացված պանիր լցնել վրան: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 35 րոպե: Բարի Ախորժակ: