Ելակով և Կաթնաշոռով Սուֆլե: Տեղադրող` Մակդա | Ավելացման ամսաթիվ` 4 Apr 2011 Բաղադրությունը:

50մլ. կաթ
1.5թգ. ժելատին
100գր. կաթնաշոռ,
2 հատ ձու
150գր. շաքարավազ
1ճգ. լիմոնի հյութ
1ճգ. կոնյակ կամ լիկյոր
ելակ:

Պատրաստման եղանակները:

Ելակը մանրացնել: Տաք կաթի մեջ խառնել ժելատինը: Ջրի գոլորշու վրա հարել ձուն շաքարավազի հետ միասին, ապա ավելացնել լիմոնի հյութը և լիկյորը: Երբ զանգվածը կխտանա, վերցնել կրակից և հարել ևս մի քանի րոպե:
Երբ զանգվածը մի քիչ սառչի, ավելացնել կաթնաշոռը և լավ հարել, ապա ավելացնել կաթը և շարունակել հարելը: Խորը ափսեի մեջ դնել սննդի համար նախատեսված ցելեֆոն, ապա լցնել սուֆլեի մի մասը, ապա մանրացված ելակը և նորից սուֆլեն: Դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի: Այնուհետև մատուցել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: