50մլ անանուխի լիկյոր
50մլ սուրճի լիկյոր
3թ/գ աղացած սուրճ
50մլ սերուցք` 35% յուղայնությամբ,
սև շոկոլադ
1.Սուրճը լցնել սրճեփի մեջ, ավելացնել 350մլ ջուր: Հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել: Վերցնել կրակի վրայից, թողնել 5 րոպե, քամել:
2. 2 բարձր գավաթների մեջ լցնել սուրճի և անանուխի լիկյորներ, խառնել,
ավելացնել տաք սուրճը:
3.Սերուցքը հարել, լցնել գավաթների մեջ` սուրճի վրա: Շոկոլադը քերել խոշոր քերիչով և զարդարել: