Մսով կարկանդակ: Տեղադրող` Լիաննա | Ավելացման ամսաթիվ` 10 May 2010 Բաղադրությունը:

Խմորի համար`
250 գր. թթվասեր,
250 գր. մայոնեզ,
300-350 գր. ալյուր,
3 ձու,
1 թգ. սոդա,
աղ:

Միջուկի համար`
300 գր. հավի միս,
400 գր. կարտոֆիլ,
սոխ,
պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակները:

Թթվասերը և մայոնեզը իրար խառնել, ավելացնել ձուն, աղ անել և նորից խառնել: Այս ամենի վրա լցնել սոդան, ալյուրը, որպեսզի ստացվի խիտ մասսա:
Միջուկի պատրաստման համար, սոխը կլորավուն կտրատել, իսկ միսը և կարտոֆիլը կտրատել խորանարդիներով: Այս ամենը խառնել իրար, համեմել աղով և պղպեղով:
Կաթսան ձեթով պատել, խմորի մի մասը լցնել կաթսայի մեջ, տարածել, վրան լցնել միջուկը, այնուհետև խմորի մյուս մասով ծածկել միջուկը: Եփել 180 աստիճան ջերմաստիճանում: Եթե վերևի մասը արագ կարմրի կարող եք ֆոլգայով փակել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2018
http://www.recipes.am/: