2 հատ վաֆլիի լիստ
250 գր. կաթնային թխվածքաբլիթ
250 գր. ընկույզ
4 ստիպակուց
100գր. շաքարավազ
500-700գր. միջին չափսի ելակ
Կրեմ՝
250 գր. կարագ
4 դեղնուց
150 -250գր. շաքարի փոշի
Գլազուր
100 գր. շոկոլադ
50 գր. կարագ
Ձվի սպիտակուցը լավ հարել ընթացքում քիչ քիչ շաքարավազ ավելացնելով: Թխվածքաբլիթն ու ընկույզը լավ մանրացնել բլենդերով կամ այլ եղանակով: Այս երկուսը խառնել իրար: Վաֆլու լիստի վրա հավասարապես տարածել այս խառնուրդը, ապա վրան շարել ելակները, նախապես մաքրել, լվանալ և դնել թղթի անձեռոցիկի վրա, որպեսզի ջրային մասը անցնի: Եթե ելակը մեծ է, բաժանել երկու մասի:
Կրեմի պատրաստման համար փափկեցված կարագը, ձվի դեղնուցը և շաքարի փոշին միասին լավ հարել: Ապա տարածել ելակի վրա, այն ծածկել երկրորդ վաֆլու լիստով:
Գլազուրի համար շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա: Ապա այն լցնել տորթի վրա: Դնել սառնարանում մի քանի ժամ, ապա մատուցել: