500գր. ելակ ,
2 ձվի սպիտակուց ,
0,5 բաժակ շաքարավազ,
վանիլի փոշի:
Սպիտակուցը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, որպեսզի ստացվի բեզե, ավելացնել նաև վանիլինը և շարունակել հարելը: Երբ պատրաստ է բեզեն հատիկ հատիկ ավելացնել ելակը և միաժամանակ լավ հարել: Հետո լցնել պլաստմասե բաժակի մեջ և դնել սառնարանը, որ լավ սառչի: Հյուրասիրելիս վրան դրեք մի փոքր ելակի կտոր: