Բուլկի "Լիսպիկ": Տեղադրող` Սառա | Ավելացման ամսաթիվ` 11 Jun 2011 Բաղադրությունը:

2,5 բաժակ կաթ
50գ. խմորիչ
1 բաժակ շաքարավազ
4 ճ.գ. ձեթ
1 բաժակ շաքարավազ
2 վանիլին
6 բաժակ ալյուր
1 բաժակ չամիչ

Պատրաստման եղանակները:

50գ. խմորիչը 2 ճ.գ. ալյուրի հետ խառնել,վրան լցնել կես բաժակ կաթ: Թողնել այնքան, մինչև բարձրանա: Ավելացնել 2 բաժակ գոլ կաթ:
Առանձին ամանի մեջ 3 ձուն հարել 1 բաժակ շաքարավազի հետ,ավելացնել վանիլին, մի պտղունց աղ, 4 ճ.գ. ձեթ և 1 բաժակ չամիչ: Այս ամենը ավելացնել կաթին և 6 բաժակ ալյուրով հունցել, ծածկել, դնել տաք տեղ մինչև խմորը լավ բարձրանա: Պատրաստել պոքրիկ գնդիկներ, տապակը ձեթել, բուլկիները դնել վրան, մեկ ձուն հարել, քսել վրան,թողնել 5-10 րոպե և թխել:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: