Թխվածք Հարմոնիա

Թխվածքներ · Լիլիթ · 2011-06-15
Թխվածք Հարմոնիա

Բաղադրությունը

Խմոր:

* 5 ձվի սպիտակուց
* 190գր. շաքարավազ
* 190գր. ընկույզ
* 2 ճգ. ալյուր

Կրեմ:

* 5 ձվի դեղնուց
* 60մլ կաթ
* 50գր. շաքարավազ
* վանիլին
* 200գր. կարագ

Զարդարել:
* 50գր. սպիտակ շոկոլադ
* 40գր սև շոկոլադ

Պատրաստման եղանակը

Խմորի պատրաստման համար սպիտակուցները լավ հարել մի պտղունց աղի հետ, ապա աստիճանաբար ավելացնել շաքարավազը և միաժամանակ հարել հարիչով: Լավ հարելուց հետո, ավելացնել ընկույզն ու ալյուրը միասին խառնված: Խմորը զգուշությամբ քսել կալկաի վրա, ապա դնել ջեռոցի ամանի մեջ և թխել 160 աստիճան ջերմաստիճանում 20-25 րոպե: Երբ խմորը պատրաստ կլինի բաժանել այն երեք մասի:
Կաթը, դեղնուցները, շաքարավազը և վանիլինը միասին խառնել: Ապա դնել մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնել, մինչև կրեմը կխտանա: Թողնել ամբողջովին սառչի: Կարագը լավ հարել, ապա ավելացնել աստիճանաբար կրեմը և շարունակել հարելը: Երբ կրեմը պատրաստ կլինի քսել լիստերի վրա, իսկ հետո դնել սառնարանում 2-3 ժամ:
Սև և սպիտակ շոկոլադները առանձին- առանձին հալեցնել գոլորշու վրա: Ապա կալկայի վրա տարածել սպիտակ շոկոլադը, իսկ հետո որոշակի հեռավորության վրա մաս-մաս լցնել սև շոկոլադը, ապա փայտիկով աբստրակտ նկարի տեսք տալ: Դնել սառնախցիկում, որպեսզի սառչի: Այն բաժանել մի քանի մասերի և զգուշությամբ տեղադրել թխվածքի վրա: