Փակ Պիցցա

Պիցցա · Անահիտ · 2011-07-02
Փակ Պիցցա

Բաղադրությունը

Ցանկացած պիցցայի խմոր
ապխտած խոզապուխտ
ծխեցրած երշիկ
հոլանդական պանիր
սունկ
կետչուպ և սամիթ ձևավորելու համար:

Պատրաստման եղանակը

Պատրաստում եք Ձեր իմացած և Ձեր քիմքին հաճելի պիցցայի խմոր և թողնում հանգստանա: Խմորը գնդելուց հետո գրտնակում եք շատ բարակ, կեսի վրա լցնում ենք մանրացված խոզապուխտ, երշիկ, սունկ և պանիր, մյուս կեսը վրա ենք բերում և ծայրերը ամրացնում, Թխում ենք մինչև կարմրելը, մատուցելիս վրան կետչուպ և մանրացված սամիթ ենք լցնում: Բարի ախորժակ: