Բանանով, ընկույզով տորթ

Թխվածքներ · Իրինա · 2011-07-16
Բանանով, ընկույզով տորթ

Բաղադրությունը

1/2 բաժակ փափկեցրած կարագ կամ մարգարին
1 թեյի գդալ վանիլին
1+1/2 բաժակ շագանակագույն շաքարավազ
3 ձու
2+1/4 բաժակ ալյուր
2 թեյի գդալ փխրեցուցիչ
1 թեյի գդալ խմորի սոդա
1/2 թեյի գդալ աղ
1+1/3 բաժակ տրորած հասած բանան
1/4 բաժակ կաթ
1 բաժակ մանր կտրատած ընկույզ

Կրեմ

2 (3 ունցիա) տուփ սերուցքային պանիր
3 բաժակ շաքարի փոշի
1 թեյի գդալ վանիլին

Պատրաստման եղանակը

Խառնել մարգարինը, վանիլինն ու շագանակագույն շաքարավազը: Ավելացնել ձվերը և հարել մինչև փրփրի: Խառնել մնացած բաղադրիչները: Կաթն ու բանաններն էլ առանձին խառնել: Բանանի ու ալյուրի խառնուրդներ էլ հաջորդաբար խառնել շաքարավազի խառնուրդին: Վերջում ավելացնել ընկույզը: Լցնել 2 յուղոտած ու ալրապատած 9 մատնաչափ հաստությամբ կլոր թավայի մեջ կամ էլ 9 x 13 մատնաչափ հաստությամբ մեկ թավայի մեջ: Թխել 175 C աստիճան ջերմությամբ` 30-40 րոպե, Սառեցնել: Սերուցքային (բաց դեղնագույն) պանրով կրեմ քսել:

Փափկեցնել սերուցքային պանիրը: Խառնել մնացածը և քսել բանանով ու ընկույզով տորթի 2 կլոր շերտերի միջև, կողքերին ու երեսին: