Թռչնի կաթ: Տեղադրող` Տաթևիկ | Ավելացման ամսաթիվ` 15 May 2010 Բաղադրությունը:

Խմորի համար`

3 ձու,
1 բաժակ շաքարավազ,
150 գր. կարագ,
600-700 գր. ալյուր,
1 ճգ. մեղր,
2 ճգ. կաթ,
1 ճգ. քացախ,
1 թգ. սոդա,

Կրեմի համար`

1 բաժակ կաթ,
1 բաժակ շաքարավազ,
2 ճգ. ալյուր,
200 գր. կարագ,

Պատրաստման եղանակները:

Խմորի համար 3 ձուն 1 բաժակ շաքարավազով լավ հարել, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ կաթ, 150գ. կարագ, 1 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ սոդայով մի պտղունց աղ: Այս խառնուրդը լցնել էմալապլաստ հարմար ամանի մեջ և գոլորշու վրա եփել այնքան, մինչ շաքարավազը հալվի (10-15 րոպե): Ապա ավելացնել 3,5 բաժակ ալյուր: Խմորը բաժանել 3 մասի, գրտնակել և առանձին-առանձին թխել ջեռոցում, մինչ վարդագույն դառնալը: Պատրաստի շերտերը միացնել կրեմով: Վերջին շերտը ծածկել գլազուրով:

Կրեմի համար 1 բաժակ կաթը 1 բաժակ շաքարավազով հարել, ավելացնել 2 ճաշի գդալ ալյուր, նորից լավ հարել և դնել մարմանդ կրակին: Անընդհատ խառնել մինչ պատրաստ լինելը: Ապա վերցնել կրակի վրայից և թողնել սառչի: Սառը վիճակում հարիչով լավ հարել, ավելացնել վանիլին և մեկ ճաշի գդալ կոնյակ: Առանձին հարել 200 գ. կարագը մինչ սպիտակելը: Կարագի վրա գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը (անընդհատ հարելով):

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: