Նեգրի ժպիտ

Թխվածքներ · Լուսինե · 2011-08-20
Նեգրի ժպիտ

Բաղադրությունը

ԽՄՈՐ
8 ձվի դեղնուց
3բ. շաքարավազ
3ճ/գ կակաո
150գր կարագ
1,5 բ թթվասեր կամ մածուն
1ճ/գ քացախ
2բ ալյուր:

ԳԼԱԶՈՒՐ-
4ճ/գ կակաո
0,5բ շաքարավազ
4ճ/գ կաթ
50գր կարագ

ԲԵԶԵ
8 ձվի սպիտակուց
թեյի գդալի ծայրով կիտրոնաթթու
1,5 բ շաք.

Պատրաստման եղանակը

Դեղնուցները շաքարավազով լավ հարել, ավելացնել կարագը, կակաոն, քացախի մեջ բացած սոդան, թթվասերը և վերջում` ալյուրը: Ստացվում է թույլ խմոր: Թխել 200 աստիճանի տակ:
Բեզե-Սպիտակուցները կիտրոնաթթվի հետ հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը:
Գլազուր-Կակաոն և շաքարավազը խառնել, ավելացնել կաթը, եռացնել: Վերցնել կրակից, ավելացնել կարագը:
Թխված ու հովացած խմորեղենի վրա լցնել բեզեն, ապա` գլազուրը:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ...