Հատապտուղով կաթնաշոռային կարկանդակ

Կարկանդակներ · Լուսինե · 2011-08-20
Հատապտուղով  կաթնաշոռային կարկանդակ

Բաղադրությունը

ԽՄՈՐ
200գր ալյուր
100գր կարագ
100գր շաքարավազ
1 ձու
1թ/գ սոդա:

ՄԻՋՈՒԿ
500 գր կաթնաշոռ
2 ձու
100 գր շաքարավազ
100գր թթվասեր
200-300 գր ցանկացած հատապտուղ:
Ես պատրաստել եմ սև հաղարջով:

Պատրաստման եղանակը

Պատրաստել խմոր, թողնել սառնարանում 30 րոպե:
Միջուկ-Բոլոր մթերքները խառնել, հարել:
Սառած խմորը տարածել օվալաձո թավայի մեջ, մեջը լցնել միջուկը, վրայից տարածել հատապտուղները և թխել 180 աստիճանում, 35 րոպե: