Հեշտ Եվ Համեղ Տորթ

Թխվածքներ · Լուսինե · 2011-08-20
Հեշտ Եվ Համեղ Տորթ

Բաղադրությունը

1 տուփ խտացրած կաթ
3ճ/գ կակաո
2 ձու
1թ/գ սոդա
1ճ/գ քացախ
0,5-1բ ալյուր:

ԿՐԵՄ-2բ թթվասեր
1,5բ շաքարավազ:

Պատրաստման եղանակը

Առաջին հերթին պատրաստել կրեմը, որպեսզի շաքարավազը լավ հալվի:
Ապա խմորի համար նախատեսված մթերքները հերթականությամբ հարել, վերջում ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի թթվասերի պնդության խմոր:
Թխել 2 շերտ, հովացնել, ապա յուրաքանչյուրը բաժանել 2 մասի, միացնել կրեմով:
Վրան քերել շոկոլադ, շաղ տալ մանրած ընկույզ:
Բարի ախորժակ...