Կոլոլակով և կաբաչկայով ապուր: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 17 May 2010 Բաղադրությունը:

2 միջին կաբաչկա,
2 հատ պղպեղ,
4 հատ կարտոֆիլ,
4 հատ գազար,
3 հատ լոլիկ,
2 հատ սոխ,
2 հատիկ սխտոր,
500 գր. աղացած միս,
1 կտոր հաց,
1 ճգ. լոլիկի մածուկ,
1 ձու,
4 հատ դափնու տերև
ձեթ, աղ, սև պղպեղ, կանաչի:

Պատրաստման եղանակները:

Կաբաչկան, կարտոֆիլը և պղպեղը ոչ մեծ կտորներով կտրատել, իսկ գազարը կտրատել կլոր-կլոր: Այս ամենը ձեթի մեջ տապակել 5-10 րոպե:
Ավելացնել 600-800 մգ. ջուր և թողնել կրակին 25-30 րոպե:
Մանր կտրատված սոխը և սխտորը ձեթի մեջ տապանել, ավելացնել լոլիկը մանրացրած և տոմատի մածուկը: Լոլիկի խառնուրդը ավելացնել բանջարեղեների հետ և թողնել, որ սառչի:
Տավարի աղացած մսին ավելացնել հացը, ձուն, աղը, պղպեղը և լավ խառնել: Այս ամենից պատրաստել փոքրիկ գնդիկներ և տապակել բոլոր կողմերից:
Գնդիկները ավելացնել ապուրին և եփել 5-10 րոպե:
Զարդարել կանաչիով:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: