Հավի Կրծքամիսը Թարխունով: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 3 Sep 2011 Բաղադրությունը:

Բաղադրիչներ.
հավի կրծքամիս – 6 կտոր,
շամպինիոն – 400 գ,
սոխ – 1 հատ,
սպիտակ չոր գինի – 1 բաժակ,
կրեմ ֆրեշ (թթվասերի ֆրանսիական տարբերակներից) – 300 գ,
թարմ թարխուն – 15 ցողուն,
քերած մշկընկույզ,
ալյուր – 1 ճ.գդ.,
բուսայուղ – 3 ճ.գդ.,
կարագ – 2-3 ճ.գդ.,
աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակները:

Սունկը լվանալ, մաքրել, ոտիկները հեռացնել: Սոխը մանրացնել, սունկի հետ տապակել ուժեղ կրակի վրա կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ: Տապակել 5-6 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: Աղ, պղպեղ անել, վերցնել կրակից: Կրեմ-ֆրեշը, սպիտակ գինին, աղը, պղպեղը, մշկընկույզը խառնել բլենդերի մեջ: Հավի կրծքամսի վրա երկու կողմից աղ, պղպեղ անել: Ջեռոցի տապակին կարագ քսել, վրան դնել կրծքամիսը, վրան` տապակած սունկն ու սոխը: Վրան լցնել բլենդերի խառնուրդը: Մանր կտրատած թարխունը լցնել վրան: Տապակը դնել 170 °С ջեռոցի մեջ 30 րոպե: Միսը հանել ջեռոցից: Սոուսի համար առաջացած մսաջուրը լցնել թասի մեջ: Ավելացնել մնացած կարագը, եռացնել: Կրծքամիսն ու սունկը ծածկել փայլաթիթեղով, որ չսառչեն: Ալյուրը խառնել 1 ճ.գդ. ջրին, լցնել մսի հյութի վրա: Ստացված զանգվածը հարել, դարձնել սոուս: Եփել մինչև թանձրանա, 2-3 րոպե, աղ, պղպեղ անել: Այս սոուսը մատուցել կրծքամսի հետ: Զարդարել թարխունով

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: