Խնձորի Քացախի Պատրաստումը Տնային Պայմաններում: Տեղադրող` Լիանա | Ավելացման ամսաթիվ` 11 Sep 2011 Բաղադրությունը:

Խնձոր (քանակը ըստ ցանկության)
1 լիտր ջուր,
1ճգ. շաքարավազ

Պատրաստման եղանակները:

Թարմ խնձորը մանր կտրատել, լցնել տարրայի մեջ, վրան ավելացնել 1 լիտր ջրին, 1ճգ. շաքարավազ հարաբերությամբ պատրաստված եռացրած հովացրած շաքարաջուր: Զանգվածի բերանը փակել և դնել տաք տեղում, բայց ոչ արևի տակ: Երբ դադարի փրփուրի առաջանալը (այն սովորաբար 60 օրից ավելի չի տևում ) քացախը քամել, լցնել շշերի մեջ, հերմետիկ փակել և պահել սառը տեղում:

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: